Կարծիք

31.07.2019 14:12


Մի քիչ լարեին ուղեղները՝ ԱԺ–ում գորգ լվալու ջուրը կծախսեին որևէ կանաչ տարածք ջրելու վրա

Մի քիչ լարեին ուղեղները՝ ԱԺ–ում գորգ լվալու ջուրը կծախսեին որևէ կանաչ տարածք ջրելու վրա

Պիտակ ունեմ Երևանի ամենավատ քաղաքապետի մասին, նկատած կլինեք։ Այն էլ ասեմ, որ նույն հաջողությամբ կարելի է կիրառել «Նիկոլի ամենամեծ սխալը» պիտակը, որովհետև ում հետ խոսում եմ՝ բոլորը քաղաքապետից դժգոհ են (անկախ այն բանից, թե ոնց են վերաբերվում հներին ու նորերին)։ Ընդ որում՝ մեղադրում են հենց Նիկոլին այդ նշանակման համար։

Ավելին․ ում հարցնում եմ՝ ասում են, որ Տարոնից դժգոհ չէին։

Իհարկե, հարց է առաջանում՝ եթե բոլորն այսքան գոհ էին Տարոնից, ինչպես է Հայկոն ստացել հալալ-զուլալ 80+ տոկոս, բայց դա ավելի շատ սոցիալական հոգեբանության հարց է։

***

ԱԺ-ում գորգ լվալու pseudo event-ի մասին․․․ Մի քիչ լարեին ուղեղները՝ այդ ջուրը կծախսեին որևէ կանաչ տարածք ջրելու վրա։

Էլի նույն պատգամավորներով ու պիառշիկներով գնային, թեկուզ մի քանի քառակուսի մետր կանաչ ջրեին։

Ռուսների ասած՝ с паршивой овцы — хоть шерсти клок։ Գոնե մի խեր կլիներ 600 հազար դրամ աշխատավարձ ստացող անբաններից։

Բարի լույս, սթափ մտածող հարգելի ընկերներ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը