Կարծիք

31.07.2019 20:24


«Դալտոն պլանի շենքը»՝ Գյումրու բազարի պանրի, ձկան, միրգ-բանջարեղենի տաղավարների հետևում թաքնված (լուսանկար)

«Դալտոն պլանի շենքը»՝ Գյումրու բազարի պանրի, ձկան, միրգ-բանջարեղենի տաղավարների հետևում թաքնված (լուսանկար)

«Դալտոն պլանի շենք»

Գյումրիում ալեքսանդրապոլյան մշակութային շերտն այնքան հզոր ու հարուստ է, որ Գյումրու կենտրոնում յուրաքանչյուր քայլափոխի հանկարծակի կարելի է բացահայտել պատմամշակութային շքեղ հուշարձան։
Գյումրու բազարի Լաչինի միջանցք կոչվող հատվածում միջինասիական մթնոլորտի պայմաններում առևտրային տաղավարների գույնզգույն ծածկոցների, պանրի, ձկան, միրգ-բանջարեղենի տաղավարների հետևում թաքնված է այս հոյակերտ հսկայական շենքը։
Գյումրեցիները շենքը կոչել են «Դալտոն պլանի շենք»։
20-րդ դ. սկզբին Ալեքսանդրապոլը առաջադեմ էր նաև կրթության առումով։ Այստեղ գործել է ամենաժամանակակից կրթական մեթոդով՝ «Դալտոն» ուսուցանվող դպրոց։
1905 թ․ առաջ եկավ անհատականացված կրթության համակարգը, որի հեղինակն ամերիկյան ուսուցչուհի Ելենա Պարկհերսթն էր։ Կրթական գործընթացի պլանավորման ու կազմակերպման նոր եղանակն անվանվեց դալտոն-պլան, քանի որ առաջին անգամ գործածության էր դրվել Մասաչուսեթս նահանգի Դալտոն քաղաքի դպրոցներում։ «Դալտոն պլանի» այլ անվանումներն են լաբորատոր համակարգ, վարպետաց համակարգ, որոնք արդեն իսկ խոսում են կրթական գործընթացի առանձնահատկությունների մասին։ Ելենա Պարկհերսթի կողմից առաջարկված մեթոդի համաձայն՝ ուսումնական գործընթացն անցկացվում էր ոչ թե դասարանում՝ դասի ժամանակ, այլ լաբորատորիաներում, արհեստանոցներում, գրադարաններում և այլն։ Կրթական մեթոդի նպատակն անհատական ուսումնական պրոցեսի կազմակերպումն էր՝ առավելագույնս համապատասխանեցված յուրաքանչյուր աշակերտի առանձնահատկություններին։

67589614_2780939815269233_2310650722590392320_o 67618657_2780939788602569_3344615729180704768_n 67795189_2780939968602551_1498721064048394240_o 67806790_2780940125269202_1188879516269805568_o

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբության էջից

Այս խորագրի վերջին նյութերը