Կարծիք

31.07.2019 20:09


Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել

Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել

Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել։ Մոտ հարյուր փաստաբան, ի նպաստ անկախ դատական համակարգի կայացման, իրենց ընտրությունը կատարել են։ Նրանց պետք է շնորհակալություն հայտնել։

Հերթը դատավորներինն է։ Եթե դատավորները նույնպես կարողանան միավորվել իրենց անկախությունը պաշտպանելու համար, ապա դա հսկայական քայլ կլինի անկախ դատական համակարգի կայացման գործում։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով դատական համակարգի նկատմամբ իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական և դատական համակարգի կայացմանը։ Դա իր միակ խոստումն է, որի կայացման համար ինքը կոնկրետ և հետևողական քայլեր է ձեռնարկում։

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Գագիկ Ջհանգիրյանին ու Վահե Գրիգորյանին քաղաքական դաշտի սև ու սպիտակ տարանջատումը լղոզելու համար, ինչի շնորհիվ մարդիկ սկսել են կյանքը ոչ թե հուզական կերպով ընկալել, այլ դատել սկզբունքներով։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը