Կարծիք

31.07.2019 21:17


Հրա՛չ, ընդամենը մասսայական համր տեսարանների դերասան ես և իրավունք չունես տեքստեր ասելու

Հրա՛չ, ընդամենը մասսայական համր տեսարանների դերասան ես և իրավունք չունես տեքստեր ասելու

«Ազատություն»-ն այսօր հարցազրույց է վերցրել Հրաչյա Հակոբյանից։ Հրաչը նորից հայտնվել է ծիծաղելի իրավիճակում։

Հրա՛չ, ևս մեկ անգամ հիշեցնեմ քեզ, թարմացնեմ հիշողությունդ, դու ընդամենը մասսայական համր տեսարանների դերասան ես և իրավունք չունես տեքստեր ասելու, Հրա՛չ, երբ խոսում ես մերժված լինելու մասին, հասկանալի է, որ դա քեզ շատ ծանոթ երևույթ ու զգացողություն է, քանզի ինստիտուտային տարիներին դու դա զգացել ես մարմնիդ վրա նույնը, զգացել ես թատերական աշխարհում։

Հրաչո՛, ֆինանսի մասին խոսելիս լեզուդ կծի մի քանի անգամ, քանզի դրա բացակայությունն ու ներկայությունը քո մոտ է տրամադրություն փոխում, իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի կարդացած գրքերին, եթե հատ առ հատ կողքիդ շարի բոյիցդ բարձր կլինի։

Հրա՛չ, այ Հրա՛չ, մոռացա ասել՝ վերջը էտյուդ անել սովորեցիր՞։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը