Կարծիք

01.08.2019 12:39


Նիկոլապետական «պպզովի արդարադատության» համակարգում Ազարյանի և Գրիգորյանի տեսակը տեղ չունի

Նիկոլապետական «պպզովի արդարադատության» համակարգում Ազարյանի և Գրիգորյանի տեսակը տեղ չունի

«Դատավոր Ազարյանը մոտ մեկ տասնամյակ եղել է այն հատուկենտ դատավորներից մեկը քրեական արդարադատության ոլորտում, որը չի թողել, որ այդ ոլորտը մահանա։ Եվ մենք` շատ փաստաբաններ, որ միայն իրավական դաշտում ենք աշխատում` առանց այլեւայլությունների, մեր հույսը տասնամյակներ շարունակ կապել ենք հենց Ալեքսանդր Ազարյանի տիպի դատավորների հետ։
Իմ պատկերացմամբ, դատական համակարգը Ազարյաններից բաղկացած դատական համակարգ պետք է լինի, որ մենք բոլորս գոհ լինենք, մեր պետությունն էլ առաջ գնա։ Բայց տեսեք, որ թիրախում է հայտնվել հենց դատավոր Ազարյանի տեսակը, ինչը ցավալի է։ Եվ այս միտումը, մեղմ ասած, շատ մտահոգիչ է»,-tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գործով Փաշինյանին անհաճո որոշում կայացնելու համար հետապնդվող Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունն ստանձնած Երվանդ Վարոսյանը։

Ու սրանով ամեն ինչ ասված է թե՛ Նիկոլի, թե՛ իր երազած «ժողովրդավարության» եւ «պպզովի արդարադատության» մասին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը