Աշխարհ

01.08.2019 12:47


Իրանի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդում իր ու իր ընտանիքի վրա

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդում իր ու իր ընտանիքի վրա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում Է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարողանա ազդել ոչ իր, ոչ Էլ իր ընտանիքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳ նախարարը գրել Է Twitter-ի իր Էջում:

«Դա չի ազդում ինձ ու իմ ընտանիքի վրա, քանի որ ես սեփականություն կամ որեւԷ շահ չունեմ Իրանի սահմաններից դուրս»,-նշել Է Զարիֆը: Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառն այն Է, որ ԱՄՆ-ը իրեն դիտում Է որպես «Իրանի գլխավոր ներկայացուցիչն ամբողջ աշխարհում»:

Հուլիսի 31-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ, ինչի մասին հաղորդվում Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում:

Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն Է ղեկավարում իրանական քարոզչությունը եւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը: Նաեւ պետական պաշտոնյաները կարծում են, որ նախարարը կոծկում Է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները:

ԱՄՆ-ի իշխանություններն այլեւս մտադիր չեն Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ:

Նախարարն ինքը Twitter-ում գրել Է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի վրա: Նա ԱՄՆ-ին շնորհակալություն Է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» Է համարում «իր շահերի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը