Աշխարհ

01.08.2019 17:05


Սուարեսը Գրիզմանին արհամարհել է մարզման ժամանակ

Սուարեսը Գրիզմանին արհամարհել է մարզման ժամանակ

«Բարսելոնայի» հարձակվողներ Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը խուսափել են շփվել միմյանց հետ «Բարսելոնայում» առաջին համատեղ մարզման ժամանակ, հաղորդում է Cuatro-ն:

Ուրուգվայցին մարզումից առաջ բարևել է ֆրանսիացուն, սակայն պարապմունքների ժամանակ ֆուտբոլիստները նույնիսկ միմյանց չեն նայել։ Ուրուգվայցին հիմնականում շփվել է Ժերար Պիկեի, Ֆրանսիայի հավաքականի իր թիմակիցներ Սամուել Ումտիտիի և Ուսման Դեմբելեի հետ:

Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» կատալոնական ակումբ է տեղափոխվել հուլիսի 12-ին: «Բարսելոնան» 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 120 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը