Կարծիք

01.08.2019 16:59


Ասե՞մ՝ որտեղ փնտրեք մեր հերոսների շիրմաքարերը պղծողներին

Ասե՞մ՝ որտեղ փնտրեք մեր հերոսների շիրմաքարերը պղծողներին

Ովքե՞ր են այդ վանդալները, որ համարձակվել են պղծել մեր հերոսների շիրմաքարերը։
Կարծես թե գիտեմ, ասե՞մ՝ որտեղ փնտրեք։

Որտեղ արցախյան ազատամարտը արժեզրկվում է, որտեղ Աբաջյանի կեղծ պապի են բեմադրում ու Աբաջյանին համարում մանկամիտ, վախկոտ, որտեղ հայտարարում են, որ այդ տղաները զոհվել են հանուն ոչնչի, ում համար Մոնթեն գործակալ է, Նժդեհը՝ ֆաշիստ, ով հայտարարում է, որ խոնարհվում է թուրքի առաջ, ով ասում է, որ թուրքի հետ պետք է եղբայրություն անել, թեյ խմել, ով Ալիևին համարում է կիրթ մարդ, որտեղ այլասերվածության քարոզ են տանում, ազգային արժեքները ոտնահարում, նրանք, ովքեր (հայուգեն, ոչմիթիզական) պիտակներ են կպցնում ազգայնական ու հայրենասեր մարդկանց, էլի՞ թվարկեմ։

Փնտրեք էդտե՛ղ, վստահ եմ՝ կգտնեք։

Նախկինում նման բան չի եղել, սա պայմանավորված է պղծված թավիշով, ձեր թավիշը ձեր գլխին կպնի։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը