Աշխարհ

01.08.2019 21:12


«Արսենալ»-ը կատարեց իր պատմության ամենթանկարժեք տրանսֆերը (տեսանյութ)

«Արսենալ»-ը կատարեց իր պատմության ամենթանկարժեք տրանսֆերը (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական «Լիլ»-ի հարձակվող Նիկոլա Պեպեի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆուտբոլիստը դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:

Պեպեն «զինագործների» կազմում հանդես կգա 19 համարի խաղաշապիկով:

«Բարձրակարգ վինգերի հետ պայմանագիր կնքելը մեր հիմնական աշխատանքներից էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ուրախ եմ Պեպեին թիմում տեսնելու համար: Նա գոլեր կբերի մեր թիմի համար և ուժ կհաղորդի մեզ»,-ասել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

Պեպեի տրանսֆերը գնահատվել է 80 մլն եվրո:

Մինչ այս «Արսենալ»-ի ամենաթանկարժեք տրանսֆերը գնահատվել է 64 մլն եվրո, որը վճարվել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը