Կարծիք

02.08.2019 12:55


Ցուցակը հրապարակայնացնելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարել է ևս տասը փաստաբան

Ցուցակը հրապարակայնացնելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարել է ևս տասը փաստաբան

Այս ցուցակը հրապարակայնացնելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարել է ևս տասը փաստաբան (տե՛ս կից ցուցակի վերջում)։

Որոշ մարդիկ մեզ վիրավորում, պիտակավորում ու անվանարկում են սկզբունքային դիրքորոշման համար՝ պաշտպանելու մեր պետականության իրավական բնույթը, Սահմանադրական արժեքները։ Փաստորեն, մեզ վիրավորում, պիտակավորում ու անվանարկում են արդար ու ճիշտ գործի համար, իսկ արդարության համար անգամ զրկանքների ենթարկվելը, կարծում եմ, ամենևին անպատվաբեր չէ։ Ճիշտ հակառակը։

Մեր դիրքորոշման բուն էությունը զանգվածների առջև չարամտորեն նենգափոխողներին, մեր դեմ լուտանքների արշավ սանձազերծողներին էլ «ակն-ընդ-ական»-ով չեմ պատասխանելու։ Որովհետև դուք պարտվել եք։ Կորցնելով սկզբունքն ու արդարության ոգին՝ դուք արդեն պարտվել եք։

#ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը

***

Մի քանի փաստաբան քննադատում են դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած 100-ից ավելի փաստաբաններին՝ պնդելով, որ այդ ամենը ուղղորդված է, մասնակիցներն էլ «մոլորյալ» են կամ «նախկին ռեժիմի ներկայացուցիչ»։

Իրավական պետության արժեքներ, դատարանի անկախություն պաշտպանելը, ըստ այդ գործընկերների, մոլորությու՞ն է։ Թե՞ առհասարակ արժեքներ ունենալը, դրանց չդավաճանելն ու դրանք պաշտպանելն է մոլորություն։ Ասում ե՞ք՝ մինչև վերջ ասեք։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը