Կարծիք

03.08.2019 13:43


Ինքն էլ տեսնում է, որ իր ուժերից վեր է երկիր ղեկավարելը

Ինքն էլ տեսնում է, որ իր ուժերից վեր է երկիր ղեկավարելը

Ժուկով-ժամանակով մի մարդ կար, մի խմբագիր, որին լրագրողական հանրույթում քմծիծաղով էին վերաբերվում: Հետո, երբ նա պատգամավոր դարձավ, նրան ծաղրում էին նաև խորհրդարանում:

Հետո, երբ գժացավը պատեց Հայոց աշխարհին, ու հազարավորները դուրս եկան փողոց՝ թունավորված մինի-նացիոնալիտական թույնով /հայաստանցի-ղարաբաղցի տանդեմի միջև տարիներով սրսկած ատելությունը/, հանկարծ այս ծաղրված, չկայացած անհատը ռյուկզակն ուսին ելավ ու հայտարարեց՝ «Կա՛մ ես եմ լինելու վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու»:

Եվ դա ցինիզմի գագաթնակետն էր, ցինիզմ, որը խորացավ այդ մարդամեկի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո:
Ինքն էլ տեսնում է, որ իր ուժերից վեր է երկիր ղեկավարելը: Եվ գուցե մտածում է, որ Սասի Արտակից, Սամվել Ալեքսանյանից և մյուսներից մի լավ ավար վերցնելուց հետո կփախչի իր հին ու բարի ընկեր Վանո Սիրադեղյանի մոտ՝ որպես վերջին տարբերակ, եթե Սորոս պապին ապաստան չտրամադրի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը