Կարծիք

03.08.2019 17:05


Բաց հարցեր Վարդան Հարությունյանին

Բաց հարցեր Վարդան Հարությունյանին

Քիչ առաջ լսեցի Վարդան Հարությունյանի՝ «Շանթ»-ին տված հարցազրույցը։
Չեմ ուզում անդրադառանալ հարցազրույցի ողջ ծավալին, այլ առայժմ միայն հետևյալ հատվածին․

«․․․Վանո Սիրադեղյանի դեպքերով խոսք էր գնում շինծու, մտածված, մտացածին քրեական հետապնդումների մասին, իսկ ասյօր այս դատավարությունները, կլինի դա Ռոբերտ Քոչարյանի կամ կլինի Մանվել Գրիգորյանի դեպքերում․․․ այս դեպքերում մտացածին մեղադրանքներ ես չեմ տեսնում․․․»։

Հետքրքիր է, ի՞նչ կարծիք ունի Վարդան Հարությունյանը 90-ականների Աշտարակի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ (հատուկ եմ սա շեշտում) Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի, գեներալ Ժորա Իսահակյանի ՆԳՆ–ում գրանցված Արմեն Տեր-Սահակյանի խմբի կողմից սպանությունների, ինչպես նաև Սերժ Ջիլավյանի մահափորձը ձախողած, որի պատճառով էլ Նուբարաշենի աղբանոցում ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանի կողմից սպանված և աղբանոցում թաղված Կարեն Ռաֆայելյանի և Արթուր Հովհաննիսյանի մասին։ Ե՛վ գործերի նյութերով, և՛ տվյալ գործերով դատապարտվածների ցուցմումնքներով ապացուցված է, որ սպանությունների անմիջական հրաման տվողը եղել է Վանո Սիրադեղյանը, որն, ի դեպ, ինքն էլ չհերքեց՝ միայն ասելով, որ ինքը «քավության նոխազ չի դառնա»։

Եվ վերջապես, ինչպես Վարդան Հարությունյանն է հատուկ շեշտում, 2000-2004թթ․ դատավարությունները (մինչ այդ Հայաստանը իրավական պետությո՞ւն էր), եթե Մանվել Գրիգորյանին այդ թվականներին դատեին իր նախկինում գործած բազում հանցագործությունների համար, այն նույնպե՞ս կլիներ շինծու՝ ի տարբերություն այսօրվա։

***

ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

Վարդան ջան, ես այնպես եմ հասկանում, որ վերոնշյալ սպանությունները, որոնք կատարել են ՆԳՆ աշխատակիցները, որևէ կապ չունեն այն ժամանակվա ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի հետ։ Այսինքն ՆԳՆ համակարգում գործել են զինված բանդաներ, բայց բարի, ազնիվ նախարարը ոչ միայն այդ ամենից անտեղյակ էր, այլև ի զորու չէր ապանությունները բացահայտելու։ Որպես փաստարկներ բերում ես Վանո Սիրադեղյանի ընկեր ՆԳՆ, 02 թերթի խմբագիր Վասակ Դարբինյանի գրքից հատվածներ և ինչ-որ Վահագն Ղուկասյանի հայտարարություններ։

Իսկ գուցե կարդա՞ս նաև Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականը և նրա մասին նույնպես փոխես կարծիքդ (i դեպ, ինքս երկու գրքերն էլ չեմ կարդացել` համոզված լինելով երկուսի էլ սուբյեկտիվության վրա)։ Եվ, վերջապես, «իմ թվականները» եղել են 1988-1990թթ․, երբ միամտաբար հավատում էի շատ բաների։ Հետագա տարիները, այդ թվում 1996թ․ «իմը» չեն եղել, այլ իշխանություն ունեցողներինը, այդ թվում նաև քոնը, երբ, նույն ՆԳՆ աշխատող էիր։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը