Կարծիք

06.08.2019 16:58


Նախորդ ռեժիմի ժամանակ ինչքան ծանոթ-բարեկամով առաջ խցկվող մորթապաշտ կար բոլորը «հպարտորեն» հիմա էլ ծլում, ծաղկում ու բարգավաճում են

Նախորդ ռեժիմի ժամանակ ինչքան ծանոթ-բարեկամով առաջ խցկվող մորթապաշտ կար բոլորը «հպարտորեն» հիմա էլ ծլում, ծաղկում ու բարգավաճում են

Մեկ ու կես տարի է, ինչ իշխանահաճո շրջանակն օգտագործում է «...այ նախորդ ռեժիմի մնացուկներ, դուք խոսելու իրավունք չունեք» նեյրոլինգվիտիկ հնարքը...

Հետաքրքիր է, սակայն, թե այս հնարքն ում է թիրախավորում, քանի որ օրինակ իմ իմացած, նախորդ ռեժիմի ժամանակ ինչքան ծանոթ-բարեկամով առաջ խցկվող մորթապաշտ կար, ինչքան տարատեսակ կապերի շնորհիվ տնտեսական առավելություններ ունեցող կար, ինչքան պաշտոնի համար հոգին սատանային ծախող ու անուղեղ կամակատար կար, բոլորը «հպարտորեն» հիմա էլ ծլում, ծաղկում ու բարգավաճում են...

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը