Քաղաքական

06.08.2019 19:07


ՊՎԾ պետի պաշտոնակատարն իր սանիկին պաշտոնի է նշանակել

ՊՎԾ պետի պաշտոնակատարն իր սանիկին պաշտոնի է նշանակել

Պետական վերահսկողական ծառայությունում հաստատում են լուրերը, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկին՝ Արթուր Նահապետյանին, նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար:

‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ՊՎԾ խոսնակ Սեդա Աղաբալյանը հայտնեց նաև, որ շուտով մրցույթ է լինելու ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնի համար, սակայն մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատարը Նահապետյանն է:

Հիշեցնենք, որ ՊՎԾ իրավախորհրդատու Կարո Ղուկասյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքն Արգիշտի Քյարամյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

‹‹Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց ծանոթ 《բարեկամներին տեղավորել են գործի››,-գրել էր Կարո Ղուկասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը