Քաղաքական

09.08.2019 20:30


Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքապետը տանուլ է տվել պաշտոնը. Վահան Բաբայան (տեսանյութ)

Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքապետը տանուլ է տվել պաշտոնը. Վահան Բաբայան (տեսանյութ)

«Շատերն, ովքեր ոգևորված էին 18 թվականի գործողություններով, հիմա տեսնում են, որ որևէ առաջընթաց չկա երկրում, որովհետև ստերի, մանիպուլյացիաների և հեքիաների ոլորտից լիքը բաներ կա, բայց իրական կյանքում մարդկանց հուզող խնդիրների լուծումներ չկա»,-օգոստոսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ծափահարում են և հպարտանում են, որ 2050 թվականին իրենց աշխատավարձը 7 անգամ կավելանա: Իրենք իրենց երեխաների ճակատագրի հետ են խաղում: Փաշինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով և պարտավոր է կատարել բոլոր խոստումները 5 տարվա ընթացքում»,-ասաց Վահան Բաբայանը:

«BBC-ին այդքան շատ չէր հեղինակազրկելու փորձ արել Օգանովսկուն, ինչքան մեր տեղի լրատվամիջոնցները: Բա ինչո՞ւ մինչ հեղափոխությունը մեր հերոսների հանդեպ նման վերաբերմունք չկար»,-ասաց Վահան Բաբայանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը