Կարծիք

10.08.2019 15:20


Հայկոն թքա՞ծ ունի, միևնույն է երևանցիների գրպանից է մուծվելու, այլ ոչ թե իր գրպանից

Հայկոն թքա՞ծ ունի, միևնույն է երևանցիների գրպանից է մուծվելու, այլ ոչ թե իր գրպանից

Լավ, մեկը չկա Հայկո կոչեցյալին հարցնի, ասի՝ «Տղա ջան, բա՞ որ «Սանիթեք»-ից՝ առանց իր հետ պայմանագիրը լուծարելու, կամաց-կամաց խլում ես Երևանում աղբահանություն իրականացնելու գործառույթը, չե՞ս մտածում դրա իրավական հետևանքների մասին, չէ՞ որ «Սանիթեք»-ը այդ անասուն беспредел-ի դիմաց դատարանի որոշմամբ մի հսկայական գումար կգանձի Երևանի բյուջեից»: Թե՞ Հայկո կոչվածը թքած ունի, միևնույն է երևանցիների գրպանից է մուծվելու, այլ ոչ թե իր գրպանից:

Հետաքրքիր է, իսկ տնտեսական հեղափոխությունից ճառող տխմարները ի՞նչ են կարծում, արտասահմանյան ներդրումներ կլինե՞ն Հայաստանում, թե՞ չեն լինի, երբ ներդրողի ձեռքից, առանց դատարանի որոշման, ռեյդերային կերպով բիզնեսը ուղղակի խլում են. սրանից հետո էլ ո՞ր մի խելապակաս արտասահմանցին կգա Հայաստան՝ բիզնես անելու, թե՞ տնտեսական հեղափոխության մասին բարբաջողները չեն հասկանում այս ամենը. ասեմ ձեզ, որ շատ էլ լավ հասկանում են:

Ու այսքանից հետո, դեռ մարդիկ կան, որոնք մտածում են, թե Հայկոն, և իր ստորադասն ու վերադասը միասին վերցրած, ընդամենը արհեստավարժ մասնագետներ չեն, ու այս խնդիրները դրա հետևանքն են միայն, և որ հարկավոր է ժամանակ և շանս տալ իրենց, ու ամեն ինչ կամաց-կամաց հունի մեջ կընկնի՞:

Ո՛չ, հարգելիներս, նորից եմ կրկնում, ինչ որ արվում է, արվում է դիտավորյալ, արվում է հանուն մի գաղափարի, այն է՝ առավելագույնս վնասել Երևանին ու ընդհանրապես մեր երկրին:
Ցավակցություններս հակառակ կարծիք ունեցողների հարազատներին:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը