Լրահոս

20.04.2010 10:27


Դավութօղլուն Ալիևին ներկայացրել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին։

Դավութօղլուն Ալիևին փոխանցել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և վարչապետ Էրդողանի ողջույնները և տեղեկություններ է հաղորդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Իլհամ Ալիևն էլ իր հերթին ներկայացրել է հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարագավորման գործընթացների ներկա իրավիճակը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

 

Այս խորագրի վերջին նյութերը