Աշխարհ

16.08.2019 11:47


Թրամփը հետաքրքրված է Գրենլանդիայի գնմամբ. WSJ (լուսանկարներ)

Թրամփը հետաքրքրված է Գրենլանդիայի գնմամբ. WSJ (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին, գրում է The Wall Street Journal պարբերականը:

Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:

Պարբերականը հայտնում է, որ որոշ օգնականներ աջակցել են Թրամփի այդ քայլին՝ հայտարարելով, որ դա կարող է տնտեսական հիանալի քայլ լինել: Մինչդեռ մյուսները Թրամփի գաղափարն ընկալել են որպես նախագահի հերթական մոլի ցանկություն:

Գրենլանդիան երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն ք/կմ տարածք։ Արտաքին քաղաքականությամբ և անվտանգության ապահովմամբ զբաղվում է Կոպենհագենը։

Աղբյուրը՝ tert.am

President Trump is showing strong interest in buying the island of Greenland as sources reveal he has repeatedly asked his advisers if it would be possible

The 811,000-square-mile island of icy terrain in the Atlantic inhabits about 56,000 people and is an autonomous Danish territory

It's unclear how exactly the U.S. would go about buying the largest island in the world after two failed attempts in 1946 and 1867

Այս խորագրի վերջին նյութերը