Լրահոս

22.04.2010 10:15


Դավութօղլու. «ԼՂ հարցը պահպանվում է միջազգային հանրության օրակարգում»

Ինչպես հաղորդում է «Hurriyet Daily News»-ը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի տեղեկություններ հաղորդի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնում կայացած Թուքիա-Հայաստան հանդիպումների մանրամասների մասին։

-Մենք հանդիպել ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ հետո էլ կապվել ենք Ռուսաստանի հետ։ Այս երեք երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն են։ Մենք նաև հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ, և հիմա ավելի լիարժեք պատկեր ունենք մեր աչքի առաջ,-ասել է Դավութօղլուն։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ նման կարգի բանակցությունների շնորհիվ «այս հարցը հնարավոր է լինում պահպանել միջազգային հանրության օրակարգում»։
Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ մայիսի 11-12-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Թուրքիա։

Ընդգծենք նաև, որ այս ամենը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի ամենամյա ելույթից օրեր առաջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը