Աշխարհ

02.09.2019 19:34


Ես երջանիկ եմ. Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են իտալացի լրագրողներ (տեսանյութ)

Ես երջանիկ եմ. Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են իտալացի լրագրողներ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լրագրողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներից մեկը Մխիթարյանին հարցրել է՝ երջանիկ ե՞ք այստեղ լինելու համար, ինչին ի պատասխան Մխիթարյանն ասել է. «Ես երջանիկ եմ»:

Հենրիխ Մխիթարյանը Հռոմ է ժամանել «Ռոմա»-ին միանալու համար: Նա «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Այս խորագրի վերջին նյութերը