Մեկնաբանություն

04.09.2019 11:29


Ի պաշտպանություն Արսեն Թորոսյանի (տեսանյութ)

Ի պաշտպանություն Արսեն Թորոսյանի (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիվանդ է։ Խոսքը մտածողության հիվանդության մասին է։

Ըստ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ իմաստ չունի գումար ծախսել հաշմանդամների հետ կապված կառույցում։

«Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»,– Մուրադյանի փոխանցմամբ ասել է Թորոսյանը (տե՛ս կից տեսանյութը)։

Թորոսյանը չի հերքել Մուրադյանի ասածները։ Իսկ դա նշանակում է, որ ասել է։ Ասել է, ուրեմն հիվանդ է։ Ուղեղից։ Կամ դրա բացակայությունից։

Բայց Արսենին իր խոսքերի, ասուլիսից թռնելու և էքսցենտրիկ պահավածքի համար պետք չէ քննադատել ու մեղադրել։ Նա մեղք չունի։ Մեղավորը նրան նշանակողն է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը։

Եթե Փաշինյանը մտածողությամբ առողջ լիներ, ապա իր շուրջը առողջ մտքի տեր մարդիկ կհավաքվեին։

Եթե Արարատի մարզպետը կոկորդիլոս է թռցնում, Կոտայքի մարզպետը՝ գզիրի նման ընկնում է փողոցներն ու ձայն մուրում, իսկ մյուս քայլարածները տառապում են այլ հիվանդություններով, ապա բնական է, որ մեր առողջապահությունը պետք է վստահվի մտավոր շեղված մեկին։

Եթե «ժողովրդի» վարչապետի կինը հայտարարում է, որ զինվորները զոհվել են հանուն ոչնչի, եթե Փաշինյանի համար ազատ ընտրություններն Արցախում պայմանավորված են սորոսականների ներկայությամբ, եթե հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան քարոզն իրականացվում է պաշտոնական մակարդակով, եթե Արցախի տոնը սովետական Ադրբեջանից անջատվելու օր է համարվում, եթե Արցախում դավադիրներ են փնտրվում և խրախուսվում են քիրվայական գործիչները, ապա բնական է, որ առողջապահության նախարարը պետք է հաշմանդամների վերաբերյալ նման մտքեր հայտնի։ Մթնոլորտն է այդպիսին։

Մի խոսքով, Արսենին պետք է հանգիստ թողնել, որ նա իր «մահով» գնա։ Ցուլին պետք է կոտոշներից բռնել։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը