Լրահոս

05.09.2019 20:30


Նորագավիթի «Կանաչ» սուպերմարկետում չհրկիզվող պահարանը թալանելուց հետո Mercedes-ով դիմել են փախուստի, հարվածել Volkswagen-ին, այնուհետև մտել «Պապիի այգի»

Նորագավիթի «Կանաչ» սուպերմարկետում չհրկիզվող պահարանը թալանելուց հետո Mercedes-ով դիմել են փախուստի, հարվածել Volkswagen-ին, այնուհետև մտել «Պապիի այգի»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:00-ից 05:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը և մտել ալյուրի վաճառքի սրահ, ներսում կոտրել չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել այնտեղ գտնվող գումարը, այնուհետև Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի ընթացքում Mercedes-ը հարվածել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողնելով այնտեղ, դիմել փախուստի:

Այս խորագրի վերջին նյութերը