Լրահոս

10.09.2019 11:50


Բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր

Բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արզումանյան փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արարատ Քեշիշյանի վարած Volkswagen Vento մակնիշի 16 ՍՕ 276 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Միխաիլ Աթաբեկյանի վարած Mercedes մակնիշի 35 VX 927 համարանիշի ավտոմքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ն էլ բախվել է ծառին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով շրջադարձ է կատարել՝ Mercedes-ի վարորդի համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է բախման պատճառ։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը