Աշխարհ

10.09.2019 20:35


Թրամփը պաշտոնանկ արեց Բոլթոնին

Թրամփը պաշտոնանկ արեց Բոլթոնին

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել։ Այս մասին Թրամփն անձամբ է տեղեկացրել իր Twitter-ում։

«Երեկ երեկոյան ես հայտնեցի Ջոն Բոլթոնին, որ իր ծառայություններն այլևս պետք չեն Սպիտակ տանը։ Ես կատեգորիկ կերպով համաձայն չէի նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես նաև վարչակազմում այլոք ևս, այդ պատճառով․․․»,-գրել է Թրամփը։

Untitled

Իր հերթին Բոլթոնը մեկնաբանել է այդ տեղեկությունն իր Twitter-ում։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ է որոշել հրաժարական ներկայացնել և այդ մասին տեղյակ է պահել ԱՄՆ նախագահին։

«Երեկ երեկոյան ես առաջարկեցի պաշտոնանկ լինել, և նախագահ Թրամփն ասաց՝ եկե՛ք այդ մասին խոսենք վաղը»,-ընդգծել է Բոլթոնը։

456
Բոլթոնն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018թ․ ապրիլի 9-ից։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը