Աշխարհ

14.09.2019 17:35


22 տարի առաջ անհետացած ամերիկացու մնացորդները գտել են Google քարտեզի շնորհիվ

22 տարի առաջ անհետացած ամերիկացու մնացորդները գտել են Google քարտեզի շնորհիվ

Անհայտ կորած Ուիլյամ Մոլդտի դին հայտնաբերել են Google քարտեզի օգնությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով The Sun-Sentinel-ին:

Տղամարդն անհետացել է 1997թ. ակումբ այցելելուց հետո: Ոստիկանության կողմից որոնողական աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել, և նրան անհայտ կորած են ճանաչել:

Սակայն 2019թ. օգոստոսին Լեյք-Ուորթ քաղաքի բնակիչը Google քարտեզի վրա իր տան մոտակայքում լճակի մեջ խորտակված ավտոմեքենա է նկատել: Իրավապահները դուրս են բերել ավտոմեքենան եւ դրա մեջ հայտնաբերել Մոլդտի մնացորդները:

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել լճակում: Տղամարդու ծանոթների խոսքով՝ նա ալկոհոլից կախվածություն չուներ:

«Զարմանալի է, որ ավտոմեքենան հնարավոր էր տեսնել 2007թ. արբանյակային լուսանկարում, սակայն մինչ 2019թ. այն ոչ ոք չի նկատել»,-ասվում է The Charley Project բարեգործական կազմակերպության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը