Մեկնաբանություն

17.09.2019 01:19


Արթուր Վանեցյանը պետական «գաղտնիք» է բացահայտել

Արթուր Վանեցյանը պետական «գաղտնիք» է բացահայտել

ԱԱԾ տնօրենը հեռանալիս պետական գաղտնիք է բացահայտել։ Թեև իրականում դա գաղտնիք էլ չէր։ Բոլորն էլ գիտեին կամ գլխի էին ընկնում։ Բացառությամբ հպարտ պողոսների, անշո՛ւշտ։

Արթուր Վանեցյանի բացահայտած գաղտնիքն այն է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը

ա. տարերային որոշումներ է կայացնում,

բ. հախուռն գործողություններ է իրականացնում,

գ. առաջնայինը երկրորդայինից չի տարբերում,

դ. չի տարբերում նաև անցողիկը մնայունից,

ե. սպայի արժանապատվությանը վնասող վարքագիծ է դրսևորում,

զ. անսթափ է և համարժեք չէ (այլապես կարիք չէր լինի «Կանգ առ» կոչին դիմել)։

Թեև ուղիղ խոսքն ավանակին են ասում, բայց Վանեցյանն ուղիղ խոսք է կիրառել։ Ավելի ուղիղ չի լինում։

Եթե կարճ ներկայացնենք Վանեցյանի հնչեցրած լուրջ մեղադրանքները, ապա կստացվի, որ ԱԱԾ նախկին ղեկավարը գտնում է, որ Փաշինյանը չի կարող վարչապետ աշխատել։ Այսինքն՝ իր տեղում չէ։

Իսկ եթե ավելի մարդկային լեզվով «թարգմանենք» Վանեցյանի ասածները, ապա կստացվի, որ Փաշինյանը գիժ է և նրան չի կարելի պետության ղեկ վստահել, ինչպես որ կապիկին՝ նռնակ։

Վանեցյանն ի պաշտոնե եղել է մեր երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկը, եթե ոչ ամենատեղեկացվածը։ Եթե ասում է, ուրեմն մի բան գիտի։ Տվյալ դեպքում նա հաստատել է այն տեսակետը, որը տարածված է Նիկոլի մասին։ Պատահական չէ, որ սոցցանցերում ժողվարչապետի մասին ամենատարածված «թրոլինգը» կապված է դեղերը խմել–չխմելու հետ։

Ի դեպ, Վանեցյանի հայտարուրությունը բացի մեր հանրության բժշկական շրջանակների համար հետաքրքրություն ներկայացնելուց, իր մեջ շատ լուրջ քաղաքական գնահատական է պարունակում։

Վանեցյանը փաստացի հայտարարում է, որ ինքը հրաժարվել է անհավասարակշիռ ու հախուռն խառնվածքով աչքի ընկնող մարդու ապօրինի հրահանգները կատարել, քանզի դրանք եղել են սպայի պատիվն արատավորող։

Վանեցյանի հայտարարությունից բխում է, որ ով սպայի պատիվ ու արժանապատվություն ունի՝ չպետք է ենթարկվի առաջնայինը երկրորդայինից չտարբերող և տարերային որոշումներ կայացնող մարդուն։ Սա շատ կոշտ գնահատական ու կոչ է։

Ահա այսպիսի ոչ թավշյա բաներ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը