Լրահոս

18.09.2019 14:51


ՃՏՊ Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա

ՃՏՊ Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա:

Պարզվել է, որ Ճամբարակ-Այգուտ միջհամայնքային ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ինքնավթար` «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և բռնկվել: Վարորդն անվնաս դուրս է եկել ավտոմեքենայից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը