Լրահոս

19.09.2019 11:50


Ավտովթար Գյումրի քաղաքում. կա տուժած (տեսանյութ)

Ավտովթար Գյումրի քաղաքում. կա տուժած (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը