Լրահոս

19.09.2019 12:05


Էջմիածնում բախվել են 58–ամյա վարորդի Mercedes-ն ու 33-ամյա վարորդի մոտոցիկլը. կա վիրավոր

Էջմիածնում բախվել են 58–ամյա վարորդի Mercedes-ն ու 33-ամյա վարորդի մոտոցիկլը. կա վիրավոր

Սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզում տեղի է ունեցել մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում։

Ժամը 14:40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 110 /11 հասցեի մոտ՝ «Տաշիր Պիցցա»-ի դիմաց, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Ս.-ի վարած անհայտ մակնիշի և համարանիշի մոտոցիկլը և Մրգաստան գյուղի բնակիչ, 58-ամյա Վանուշ Ս.-ի վարած Mercedes մակնիշի 12 CO 002 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Արտյոմ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը