Լրահոս

19.09.2019 14:29


Գեղարքունիքում բախվել են Honda-ն ու մրգով բարձած Ford-ը. կա վիրավոր

Գեղարքունիքում բախվել են Honda-ն ու մրգով բարձած Ford-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6--րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford-ը, որը բարձված է եղել մրգերով, բախվել է երկաթե արգելապատնեշին:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը