Լրահոս

19.09.2019 16:45


Սյունիքում Վիլիսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կա վիրավոր

Սյունիքում Վիլիսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոտավան գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ փրկարարները կհասնեին դեպքի վայր, քաղաքացիները УАЗ 469 մակնիշի 35 ԼX 551 համարանիշի ավտոմեքենայի միջից, որը կողաշրջվել էր, դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Պարզվել է, որ վարորդ Արտակ Մ.-ն նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը