Աշխարհ

20.09.2019 20:58


Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» է անցկացրել Ցուկերբերգի հետ

Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» է անցկացրել Ցուկերբերգի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում Է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ նախագահի գրաֆիկում այդ հանդիպումը նշված չի եղել: «Այսօր հաճելի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ Ձվաձև առանձնասենյակում»,-գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում: Նախագահը նաև զետեղել Է հանդիպման լուսանկարը:

Ցուկերբերգը սեպտեմբերի 19-ին նաև փակ հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել Է ԱՄՆ-ի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը և հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել Է Facebook, Google, Apple և Amazon ընկերություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը