Լրահոս

22.09.2019 14:14


Նոր մանրամասներ Գրիբոյեդով գյուղի 58-ամյա անասնաբույժի մահվան հանգամանքներից

Նոր մանրամասներ Գրիբոյեդով գյուղի 58-ամյա անասնաբույժի մահվան հանգամանքներից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզի դատաբշկության բաժնի փորձագետից, ով հայտնել է, որ Վաղարշապատի դիահերձարանում՝ դիահերձման ժամանակ, Արմավիրի մարզի Գրբոյեդով գյուղի բնակիչ, 58-ամյա Արշավիր Ֆ.-ի պարանոցի շրջանում հայտնաբերվել են արյունազեղումներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 19-ին, ժամը 18:40-ի սահմաններում,Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նշված կենտրոն էր տեղափոխել Արշավիր Ֆ-ին՝ բժշկական անկետայում գրանցելով որպես հանկարծամահության դեպք: Գ. Շամշյանի տեղեկություններով, դատաբժշկի տված եզրակացությունից հետո, ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշավիր Ֆ.-ն իրենց տան ջերմատան խողովակից մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ոստիկանները պարզում են, թե մինչև բժիշկների ժամանումը ով է մետաղյա լարը կտրել և դին իջեցրել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Արշավիր Ֆ.-ն իրենց գյուղի անասնաբույժն էր:

Այս խորագրի վերջին նյութերը