Լրահոս

24.09.2019 11:55


Երևանում Mercedes-ը բախվել է ծառին. կան վիրավորներ. ավտոմեքենայում հայտնաբերվել է բիտա և արնանման հետքեր (տեսանյութ)

Երևանում Mercedes-ը բախվել է ծառին. կան վիրավորներ. ավտոմեքենայում հայտնաբերվել է բիտա և արնանման հետքեր (տեսանյութ)

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:3-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքանան և սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, Ս. Կ.-ի անվամբ:

Ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է փայտե մահակ (բիտա):

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը