Լրահոս

24.09.2019 12:30


Ավտովթար Լենինգրադյան փողոցում՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

Ավտովթար Լենինգրադյան փողոցում՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 02:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Աիդա Հ., ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Հայկ Ա., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:47-ին, մարվել՝ 02:57-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը