Լրահոս

25.09.2019 16:16


Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքում գործող դարբնոցում հրդեհ է բռնկվել

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքում գործող դարբնոցում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մոտակայքից ծուխ է նկատվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի շենքում գործող դարբնոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել՝ 11:34-ին: Դարբնոցում այրվել են կենցաղային իրեր, էլեկտրական գործիքներ և կուտակած փայտ (մոտ 60 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը