Քաղաքական

25.09.2019 20:42


Ես ոչ մի կապ չունեմ Մարտի 1-ի հետ. Ալիկ Սարգսյան

Ես ոչ մի կապ չունեմ Մարտի 1-ի հետ. Ալիկ Սարգսյան

Նորմալ է, ոչինչ։ Կարևորը ես ոչ մի կապ չունեմ Մարտի 1-ի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

Քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարեց, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով։

«Հա ինչ կլինի որ, նորմալ է։ Մնում էր ասեի` իսկ ո՞ւմ չի առաջադրվել։ Ի սկզբանե հայտարարում եմ, որ Մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունեմ, մնացածը կյանքը ցույց կտա»,-հավելեց Ալիկ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը