Լրահոս

26.09.2019 10:47


Քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ վնասվել են ավտոմեքենաներ

Քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ վնասվել են ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը (մոտ 0.25 խմ) հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը