Լրահոս

26.09.2019 12:07


Արծվի թևերի մոտ բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա վիրավոր

Արծվի թևերի մոտ բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 DN 042 համարանիշի և КамАЗ մակնիշի ՊԲ 1Ն-075 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ КамАЗ-ը հաշվառված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հաշվեկշռում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը