Լրահոս

26.09.2019 18:10


Խոշոր հրդեհ «Արաքս» թռչնաֆաբրիկայում

Խոշոր հրդեհ «Արաքս» թռչնաֆաբրիկայում

Արդեն մեկուսկես ժամից ավելի է, Արմավիրի մարզի Ջրարփի գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկայի մեծ թվով աշխատակիցներ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2 մարտական հաշվարկով նշված թռչնաֆաբրիկա ժամանած Վաղարշապատի հրշեջ-փրկարարների հետ պայքարում են ֆաբրիկայի տարածքում եղած մոտ 10 հազար հակ խոտում առաջացած կրակի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թռչնաֆաբրիկայի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են մինչև հրշեջների ժամանումը կանխել կրակի տարածումը:

Նրաք մի քանի կողմերից ջրատար ավտոմեքենաներով պայքարում էին խոշոր կրակի դեմ:

Այս պահին տեղում հսկողություն են կատարում ֆաբրիկայի աշխատակիցներն ու հրշեջները: Կրակը հավանաբար, 1-2 օր հնարավոր է վառվի, քանի որ տարածքը շատ մեծ է:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Թե ինչն է եղել չոր խոտում առաջացած հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե «Արաքս» թռչնաֆաբրիկայում պահպանված չլինեին անվտագության կանոնները, այն է՝ չունենային ջրատար ավտոմեքենաներ, հատուկ գոտում պահպանված մի քանի տոննա ջուր, ապա աշխատակիցները ինչքան էլ տանջվեին, չէին կարողանա մինչև հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմն առնեին:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը