Աշխարհ

27.09.2019 11:50


Ադրբեջանի խանութներում հայկական արտադրության ծխախոտներ են հայտնվել (տեսանյութ)

Ադրբեջանի խանութներում հայկական արտադրության ծխախոտներ են հայտնվել (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ադրբեջանի բնակիչը պատմում է երկրի խանութներում հայկական արտադրության ծխախոտի հայտնվելու մասին:

«Արտադրված է Հայաստանում»,-ասում է ադրբեջանցին հայկական AKHTAMAR ծխախոտի մասին և հավելում. «Այն վաճառվում է Ադրբեջանում։ Ես ծխախոտ չեմ ծխում, սա իմ ծանոթներից մեկը ցույց տվեց, և ես կիսվելու համար նրանից վերցրի»:

Տեսանյութի մեկնաբանություններում հայ օգտատերերը գրել են, որ տուփը դատարկ է, ինչը նշանակում է, որ բոլոր ծխախոտները ծխել են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը