Աշխարհ

27.09.2019 14:10


Գեղասահորդ Արթուր Դանիելյանն առաջատար է Զագրեբի Գրան պրիում (տեսանյութ)

Գեղասահորդ Արթուր Դանիելյանն առաջատար է Զագրեբի Գրան պրիում (տեսանյութ)

Ռուսաստանի գեղասահքի վաստակավոր մարզիչ Իննա Գոնչարենկոն Արթուր Դանիելյանի ծրագիրն այս սեզոնում անվանել է պատանիների կարճ ծրագրերի շարքում լավագույնը։

Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը հաղթանակ է տարել Զագրեբում ընթացող պատանեկան Գրան պրիի կարճ ծրագրում։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ 15–ամյա մարզիկը մեծ տպավորություն է գործել մրցավարների վրա և հավաքել 82,11 միավոր։

Նա մարզվում է ԲԿՄԱ դպրոցում։

Կարճ ծրագրից հետո երկրորդ տեղում է Էնդրու Տորգաշևը (ԱՄՆ)` 80,53 միավորով, երկրորդ տեղում` Անդրեյ Մոզալևը (Ռուսաստան)` 78,85 միավորով։

Գեղասահորդներն ազատ ծրագիրը կներկայացնեն սեպտեմբերի 27–ին։

Նշենք, որ Դանիելյանի մարզիչներն են Մարինա Սելիցկայան և Ելենա Բույանովան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը