Աշխարհ

27.09.2019 16:52


Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ և զոհ (տեսանյութ)

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ և զոհ (տեսանյութ)

Նախօրեին Ստամբուլում 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո Մարմարա ծովում 144 ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Դպրոցներից, հիվանդանոցներից և առևտրի կենտրոններից մարդիկ տարհանվել են:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով կա 1 զոհ և 43 վիրավոր։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը