Լրահոս

27.09.2019 17:40


Երևանում բախվել են Porsche Panamera-ն, Toyota Land Cruiser-ն ու Range Rover-ը

Երևանում բախվել են  Porsche Panamera-ն, Toyota Land Cruiser-ն ու Range Rover-ը

Այսօր, սեպտեմբերի 27-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են 34-ամյա Կնյազ Մաթևոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 77 PN 700 համարանիշի, 30-ամյա Աբրահամ Թադևոսյանի վարած Porsche Panamera մակնիշի 77 MN 700 համարանիշի և 36-ամյա Վահան Սահակյանի վարած Range Rover մակնիշի 500 OQ 05 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը