Լրահոս

30.09.2019 13:52


Լոռու մարզում Daewoo-ն դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ

Լոռու մարզում Daewoo-ն դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Daewoo մակնիշի 35 DV 615 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը քաղաքացիների օգնությամբ մեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը