Լրահոս

01.10.2019 13:55


«Այո, Գարիկ Սարգսյանին անվանել եմ ոչխար, անասուն. հիմա էլ հելավ, կռիսի պես փախավ». նորաշենցին հաստատեց իր խոսքերը

«Այո, Գարիկ Սարգսյանին անվանել եմ ոչխար, անասուն. հիմա էլ հելավ, կռիսի պես փախավ». նորաշենցին հաստատեց իր խոսքերը

Այո, ես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին վիրավորել եմ, անվանել եմ ոչխար, անասուն. Ես հիմա հաստատում եմ իմ խոսքերը, ոչ թե եսա, այլ մարզպետը պետք է գա ներողություն խնդրի իր անօրինական արարքների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արարատի մարզպետարանի դիմաց հայտարարեց Նորաշենի բնակիչներից մեկը, ով մինչ այդ վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել մարզպետի հասցեին:

«Հիմա մարզպետը հելավ, կռիսի պես փախավ: Հետագա մեր գործողությունները դուք կտեսնեք՝ գնալ Երեւան, ճանապարհներ փակել»,-ասաց նա:

Նորաշենցիները հայտարարեցին, որ մտադիր են գնալ Երեւան եւ փակել կառավարության դիմացի փողոցները:

Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում եւ պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը եւ հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաեւ մարզպետի եւ Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:

Արդեն Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմնակիցների եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին: Հատկանշական է, որ ոստիկանները բնակիչներին բերման էին ենթարկում պատահական մեքենաներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:

Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը