Լրահոս

02.10.2019 10:58


Երևանում Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ը, Mercedes-ը, Nissan March-ը և Opel-ը. Porsche-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա

Երևանում Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ը, Mercedes-ը, Nissan March-ը և Opel-ը. Porsche-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պոոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի՝ վրայից պոկվելով ավտոմեքենայի շարժիչը, հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա:

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը