Աշխարհ

04.10.2019 17:45


Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ «Քարաբաղի» խաղին Արցախի դրոշով դրոնի համար (տեսանյութ)

Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ «Քարաբաղի» խաղին Արցախի դրոշով դրոնի համար (տեսանյութ)

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» խաղի (1:4) ընթացքում Արցախի դրոշով դրոնի հայտնվելու համար:

«Ֆեդերացիայի ղեկավարությունը անմիջապես կապ է հաստատել ՈւԵՖԱ-ի հետ և միջադեպի առթիվ իր մտահոգությունը հայտնել:

Բացի այդ, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել ՈւԵՖԱ՝ պահանջելով համապատասխան քայլեր ձեռնարկել:

Հուսով ենք, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի և խաղի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի», նշված է ԱՖՖ-ի հայտարարության մեջ:

«ՈՒԵՖԱ-ն կսպասի խաղի պաշտոնական պատվիրակության զեկույցին, որպեսզի որոշի, թե արդյոք անհրաժեշտ է կարգապահական գործ հարուցել», հայտարարել է ՈւԵՖԱ-ն:

Նշենք, որ Արցախի դրոշով դրոնի ակցիան իրականացրել է երկրպագուների ՖԱՖ շարժումը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը