Լրահոս

04.10.2019 23:54


Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ը, 2 Opel և 06-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ ՊՆ պայմանագրային զինծառայողներ

Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ը, 2 Opel և 06-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ ՊՆ պայմանագրային զինծառայողներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, 3-ը՝ Աշտարակի, երկուսը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ կան նաև ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ, իսկ ավտոմեքենաներից մեկի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը