Լրահոս

05.10.2019 11:20


Ստեփանակերտում աշակերտը դասի ժամանակ ազդանշանային հրթիռ է արձակել (լուսանկար)

Ստեփանակերտում աշակերտը դասի ժամանակ ազդանշանային հրթիռ է արձակել (լուսանկար)

Հոկտեմբերի 4-ին ժամը 09:10-ի սահմաններում մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ. ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը։

Այս խորագրի վերջին նյութերը